Գերմանիայում չեն բացառել Հորմուզի նեղուցում առաքելություններին մասնակցությունը հակամարտությունից հետո
1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը չի բացառել Գերմանիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման առաքելություններին Իրանի շուրջ հակամարտության ավարտից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ARD հեռուստաալիքի հետ հարցազրույցում նա որպես օրինակ նշել է ականազերծման աշխատանքները:
«Գուցե, մեզնից պահանջվեն գործողություններ Հորմուզի նեղուցում: Օրինակ, եթե խոսքը վերաբերի ականազերծմանը կամ նմանատիպ այլ բաների», - ասել է նախարարը:
Այնուամենայնիվ, Դոբրինդտը պաշտպանել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դիրքորոշումը, որի համաձայն Գերմանիան չի պատրաստվում մասնակցել Իրանի շուրջ հակամարտությանը:
«Մենք ներգրավված չենք, մեզ նախկինում չեն հարցրել, մենք մասնակիցներ չենք, - հայտարարել է նա: - Գերմանիան կարող է հեռու մնալ այս իրավիճակում»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը մի քանի երկրի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խնդրել էր աջակցություն տրամադրել Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունն ապահովելու հարցում։ Նա վրդովմունք էր հայտնել, որ որոշ պետություններ հրաժարվել էին օգնել։