Իրավունք

Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք

1 րոպեի ընթերցում

Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ֆիզիկական անձի, Ստեփանավան համայնքի, առևտրային բանկի և երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Լոռու մարզի Ստեփանավան համայնքին կվերադարձվի Ստեփանավանի Բոնդարև 4/1 հասցեում գտնվող՝ 105 քմ մակերեսով ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածքը:

Գլխավոր դատախազությունը 2024 թվականին հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումն առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հայցադիմումը Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա՝ Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վերահասցեագրել էր Հակակոռուպցիոն դատարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում