Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել զինծառայությունից խուսափելու հոդվածով
1 րոպեի ընթերցում

Դատախազը զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը): Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնեցին ՀՀ դատախազությունից:
Կարդացեք հոդվածը` Русский