Իրանը հայտնել է, որ իր բնական գազի հանքավայրի օբյեկտները հարվածների են ենթարկվել
1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է, որ «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրի օբյեկտները հարվածի են ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ իրանական պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ թիրախավորվել են Իրանի հարավային Բուշերի նահանգի Ասալույե քաղաքում գտնվող օբյեկտները:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Իրանը Պարսից ծոցում գտնվող ծովային հանքավայրը կիսում է Կատարի հետ: Առայժմ պարզ չէ՝ արդյոք հարձակումն իրականացրել է Իսրայելը թե Միացյալ Նահանգները:
ԱՄՆ-ն օրերս Պարսից ծոցում հարվածել է Իրանի Խարգ կղզուն, որտեղ գտնվում է երկրի գլխավոր նավթային տերմինալը։
Կարդացեք հոդվածը` Русский