Ցանկացած արտաքին ագրեսոր կհանդիպի դիմադրության․ Կուբայի նախագահը պատասխանել է ԱՄՆ-ին

1 րոպեի ընթերցում

Ցանկացած արտաքին ագրեսոր Կուբայի համար կհանդիպի անհաղթահարելի դիմադրության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը։

«ԱՄՆ-ն գրեթե ամեն օր հրապարակավ սպառնում է Կուբային սահմանադրական կարգի բռնի տապալմամբ։ Նա մտադիր է և հայտարարում է երկիրը, նրա պաշարները, սեփականությունը և նույնիսկ տնտեսությունը զավթելու պլանների մասին», - գրել է նա X-ում։

Կուբայի  նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն դաժան տնտեսական պատերազմը է սկսել ժողովրդի դեմ։

«Վատթարագույն սցենարի դեպքում Կուբան ունի հետևյալ համոզմունքը. ցանկացած արտաքին ագրեսոր կհանդիպի անհաղթահարելի դիմադրության», - հայտարարել է նա։

Հայերեն Русский