Իրանը ցանկանում է ամբողջությամբ ու ընդմիշտ վերջ տալ պատերազմին տարածաշրջանում. Արաղչի

3 րոպեի ընթերցում

Իրանը չի պատրաստվում համաձայնել հրադադարի որևէ առաջարկի, պաշտոնական Թեհրանի համար ընդունելի միակ տարբերակը պատերազմն ամբողջությամբ դադարեցնելն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Կան շատ բարեկամական երկրներ, որոնք գաղափարներ են ներկայացրել ու իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ դերակատարում ունենալ խաղաղության հաստատման գործում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բարեկամներին, ովքեր ջանք են գործադրում այս ուղղությամբ։

Սակայն մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք չենք ընդունում հրադադար։ Այդուհանդերձ, եթե կա գաղափար պատերազմի ավարտի վերաբերյալ՝ այնպես, որ բավարարվեն մեր նախապայմանները, որպեսզի պատերազմն ավարտվի ամբողջ տարածաշրջանում և փոխհատուցվի Իրանին պատճառված վնասը, մենք, անշուշտ, պատրաստ ենք դրանք լսել»,- ասել է նա։

Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի ակնկալում հաստատել հրադադար, քանի որ չի ցանկանում, որ որոշ ժամանակ անց նույն սցենարը կրկնվի։ «Մենք ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի ամբողջությամբ ու ընդմիշտ՝ ամբողջ տարածաշրջանում»,- հայտարարել է նա։

Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք Չինաստանը կարող է միջնորդ դառնալ պատերազմի դադարեցման գործում՝ ԱԳ նախարարը նկատել է, որ նման դերակատարում կարող են ունենալ մի քանի երկիր, և Չինաստանը դրանց շարքում է։

«Չինաստանը դրական ու հաջող դեր ունեցավ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև միջնորդական ջանքերում։ Չինաստանը, վստահաբար, ունի լայն կարողություններ։ Այդ երկրի կողքին կան նման կարողություններով այլ երկրներ ևս»,- նշել է նախարարը՝ կրկնելով, որ իրանական կողմը պատրաստ է լսել ցանկացած գաղափար, որը համապատասխանում է պաշտոնական Թեհրանի պահանջներին։

Դիմելով ամերիկացիներին՝ Արաղչին հայտարարել է, որ սա ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Իրանի պատերազմն է։ «Սա Իսրայելի պատերազմն է, որը ստեղծվել է իսրայելական շահերից ելնելով։ Սակայն դրա համար մեծ արժեք են վճարում Իրանի, տարածաշրջանի և ԱՄՆ ժողովուրդները։ Թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային կորուստներից տուժում են հասարակ մարդիկ։ Այս ամենին պետք է վերջ տրվի»,- ասել է նա։

Հայերեն Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ