Իրանը Լարիջանիի մահվան համար Իսրայելից վրեժ է լուծում հարվածների նոր ալիքով
1 րոպեի ընթերցում

Թեհրանը լույս մարտի 18-ի գիշերը հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ, ընդգծելով, որ վրեժ է լուծում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության համար։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իսրայելի դեմ հրթիռային հարվածների ալիքի մասին՝ որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հաղորդում է իրանական Press-TV-ն։
Իրանական պետական ԶԼՄ-ների կողմից տարածված հայտարարության մեջ նաև նշվում է, որ թիրախավորել են Թել Ավիվի մոտ գտնվող շրջանը։
Fars գործակալության հաղորդագրության համաձայն, ԻՀՊԿ-ն պարզաբանել է, որ իրանական հրթիռները «հաջողությամբ ավելի քան 100 ռազմական թիրախ և անվտանգության օբյեկտներ» են խոցել Իսրայելի կենտրոնում։
Միևնույն ժամանակ, իսրայելական Channel 12-ը հաղորդում է, որ երկրի կենտրոնում գտնվող Քաֆր Քասեմում առնվազն չորս օբյեկտ է վնասվել Իրանի կողմից վերջին հրթիռային հարվածի հետևանքով։ Հաղորդվում է նաև, որ Թել Ավիվում բեկորային վերքերից զոհվել է երկու մարդ։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին Լարիջանիի մահվան մասին։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 18-ին Թեհրանում։