Իրան

Թել Ավիվում երկու մարդ է զոհվել իրանական հարձակման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Թել Ավիվում երկու մարդ է զոհվել իրանական հարձակման հետևանքով

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ իրանական հրթիռային հարձակման հետևանքով Թել Ավիվում սպանվել է երկու մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շտապօգնության ծառայությունից AFP լրատվական գործակալությանը հայտնել են, որ հարձակումից հետո մի կին ու մի տղամարդ է մահացել «ծանր բեկորային վնասվածքների պատճառով»։

Քաղաքի մեկ այլ հատվածում էլ մի տղամարդ ձեռքի հատվածում թեթև բեկորային վնասվածք է ստացել ու հոսպիտալացվել է։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում