Իրանի դեսպանը հերքել է, որ երկրի գերագույն առաջնորդը բուժման նպատակով գտնվում է ՌԴ-ում

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է այն լուրերը, թե երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման նպատակով գտնվում է Ռուսաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Քուվեյթի Al-Jarida թերթն ավելի վաղ գրել էր, թե 56-ամյա Մոջթաբա Խամենեիին, որը ենթադրաբար վիրավորում է ստացել, հանգստյան օրերին Մոսկվա են տեղափոխել բուժման նպատակով։ Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել թերթի պնդումները։

«Հեղափոխության գերագույն առաջնորդին բուժման նպատակով Ռուսաստան տեղափոխելու մասին այսօրվա լուրը նոր հոգեբանական պատերազմ է։ Իրանի առաջնորդները կարիք չունեն փախչելու և թաքնվելու ապաստարաններում. նրանց տեղը փողոցներում է, ժողովրդի մեջ», - ասել է իրանցի դիվանագետը։

Մարտի 8-ին գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելուց ի վեր Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվել։ Խամենեիի՝ մարտի 12-ին ժողովրդին հղած առաջին ուղերձի տեքստն ընթերցել է Իրանի պետական ​​հեռուստատեսության հաղորդավարը։

Մարտի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին «առողջական լավ վիճակում է» և «լիովին վերահսկում է իրադրությունը»։

Մոջթաբա Խամենիի հայրը՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, զոհվել էր ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ 

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով