Մարզեր

Վերանորոգվում է Ակունքի միջնակարգ դպրոցի շենքը

2 րոպեի ընթերցում

Վերանորոգվում է Ակունքի միջնակարգ դպրոցի շենքը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում շարունակվում են միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել է 2025 թվականի օգոստոսից՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Ակունքի միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 361 միլիոն 255 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսվում է հատակի, աստիճանների, նորոգում, տանիքի մասնակի նորոգում, պատերի ներքին հարդարում, ջեռուցման, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի, սանհանգույցների նորացում, նոր դռների տեղադրում, ցանկապատի ու մարզադաշտի կառուցում, տարածքի բարեկարգում և այլ կարգի շինարարական աշխատանքներ։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականի ապրիլին։ 

Շինարարական աշխատանքների ավարտից ու նոր գույքի ձեռքբերումից հետո Ակունքի միջնակարգ դպրոցը կապահովվի արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմաններով։

Ակունքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի և դահլիճի կապիտալ նորոգման աշխատանքներն ավարտվել են 2022-2024 թվականների ընթացքում՝ պետական ծրագրի շրջանակներում՝ 220 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։ Ծրագրի իրականացման արդյունքում արդիականացվել են Ակունքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը և նիստերի դահլիճը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում