Մարզեր

Սևան և Մարտունի համայնքներում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը

2 րոպեի ընթերցում

Սևան և Մարտունի համայնքներում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը

Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի համայնքներում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ»  սիրողական սեղանի թենիսի 2-րդ տարիքային՝ 10-12-րդ դասարանների դպրոցների հավաքական թիմերի մրցաշարը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մրցաշարն անցկացվում էր ՀՀ վարչապետի հովանու ներքո։

Սևան համայնքում անցկացված մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրել է Սևանի Խ․Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը,2-րդ տեղը՝Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը,  3-րդ տեղը՝ Զովաբերի Ե․Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը։

Մարտունի համայնքում առաջին տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Մարտունի քաղաքի Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Մարտունիի Մ. Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը,

3-րդ տեղը՝ Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը: Երկրորդ տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղը գրավել է Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Մարտունիի Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցի թիմը։

Հաղթող թիմերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի կողմից տրամադրված հավաստագրերով։ 1-ին, 2-րդ , 3-րդ տեղ գրաված հավաքական թիմերը կմասնակցեն մարզային փուլի մրցումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում