Մարզեր

Շատվանի կրթահամալիրի կառուցման աշխատանքները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Շատվանի կրթահամալիրի կառուցման աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի հունիսից ընթանում են կրթահամալիրի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Շատվանի կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 642 միլիոն 149 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ Կրթահամալիրի կազմում կգործի դպրոց՝ 144 աշակերտի համար, կգործի նաև մանկապարտեզ՝ 80 սանի համար։ 

Շինարարությունն իրականացվել է շուրջ 30 տոկոսով,  շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2027 թվականի մարտին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում