Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը Լիբանանում

2 րոպեի ընթերցում

Իսրայելի լայնածավալ ցամաքային հարձակումը Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ աղետալի հումանիտար հետևանքներ կունենա և կարող է հանգեցնել երկարատև հակամարտության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Միացյալ Թագավորության ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։  

Կանադայի վարչապետի գրասենյակի հրապարակած հայտարարության տեքստում ասվում է, որ ղեկավարները «լրջորեն անհանգստացած են Լիբանանում բռնության սրմամբ» և Իսրայելի ու Լիբանանի պաշտոնյաներին կառուցողական փոխգործակցության կոչ են անում՝ կայուն քաղաքական լուծում մշակելու նպատակով։

Մարտի 16-ին իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Լիբանանի հարավում «սահմանափակ ցամաքային գործողություններ» են սկսել «Հեզբոլլահ» խմբավորման դեմ:

Մարտական գործողությունների հետևանքով ավերել են Բեյրութի հարավային շրջանները, տեղի որոշ բնակիչներ անօթևան են մնացել։

Ղեկավարների հայտարարության մեջ ասվում է, որ «Լիբանանում հումանիտար իրադրությունը, այդ թվում՝ շարունակվող զանգվածային տեղահանությունը, արդեն խորը տագնապ է առաջացնում»։

««Հեզբոլլահ»-ի հարձակումներն Իսրայելի վրա և խաղաղ բնակիչների թիրախավորումը պետք է դադարեցվեն, և նրանք պետք է զինաթափվեն։ Մենք դատապարտում ենք ռազմական գործողություններում Իրանին միանալու «Հեզբոլլահ»-ի որոշումը…. Մենք համերաշխություն ենք հայտնում Լիբանանի կառավարությանը և ժողովրդին, որոնք հակառակ իրենց կամքի ներքաշվել են այս հակամարտության մեջ», - հավելել են հինգ երկրի ղեկավարները։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ»-ը սկսել է գրոհներ իրականացնել Իսրայելի դեմ, որն էլ պատասխան գործողություններ է սկսել՝ ավելի քան 880 զոհի պատճառ դառնալով։ Լիբանանի կառավարությունն արգելել է «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում։

Հայերեն Русский

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել

Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը