Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացումն ինստիտուցիոնալացված է ազգային, տարածաշրջանային և համայնքային մակարդակներում․ ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մարտի 16-ին ընդունել է մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի անդամներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, Ռոբերտ Աբիսողոմանյանը ներկայացրել է Հայաստանում կանանց իրավունքներին առնչվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել է գենդերային հավասարության ապահովման և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված նախաձեռնություններին և քայլերին:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացումն ինստիտուցիոնալացված է ազգային, տարածաշրջանային և համայնքային մակարդակներում։ Շեշտվել է, որ պետական քաղաքականությունն ուղղված է կյանքի տարբեր ոլորտներում կանանց դերակատարության ընդլայնմանը և ներկայացվածության բարձրացմանը, այդ թվում՝ որոշումների կայացման մակարդակում։

Անդրադառնալով «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի իրականացմանը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այն հաշվի է առնում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները  և որպես առաջնահերթություն անդրադառնում է նաև խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է նաև, որ Հայաստանը` ներդնելով մարդու իրավունքների ոլորտում հաշվետվողականության ազգային մեխանիզմը, միջազգային մոնիտորինգային մարմինների հետ համագործակցությունը դարձրել է ավելի համակարգված, բաց և թափանցիկ:

Հայերեն العربية English فارسی Русский

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր

Երևանում մեկնարկեց Նորաձևության շաբաթը

Հայ մասնագետները COP17 համաժողովում շահագրգիռ կողմերին ներկայացնելու են կենսաբազմազանության պահպանման Հայաստանի արդյունավետ օրինակը

Թուրքմենստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը