Դավիթ Խուդաթյան

Դավիթ Խուդաթյանը Նիկոլա Նիկոլովի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-Բուլղարիայի ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանը Նիկոլա Նիկոլովի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-Բուլղարիայի ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին։

Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը մարզերի և համայնքների միջև։

Նախարարը կարևորել է նաև Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում