Թրամփը խոսել է Չինաստան այցը չեղարկելու հնարավորության մասին

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ կարող է հետաձգել այս ամսվա վերջին նախատեսվող իր երկար սպասված այցը Չինաստան։ Պատճառն ամերիկյան կողմի ցանկությունն է՝ ճնշում գործադրելու չինական կողմի վրա, որպեսզի Պեկինն օգնի բացելու Հորմուզի նեղուցը և մեղմելու նավթի գնաճը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է Financial Times-ին տված հարցազրույցում։

Մասնավորապես, Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի կախումը Մերձավոր Արևելքից մատակարարվող նավթից ենթադրում է, որ այդ երկիրը պետք է աջակցի նոր կոալիցիային, որն ԱՄՆ նախագահը փորձում է ձևավորել՝ հնարավոր դարձնելու Հորմուզի նեղուցով նավթային լցանավերի անցումը։ Թրամփը հայտարարել է, որ մինչև այցն իրենք ցանկանում են իմանալ, թե արդյոք Պեկինը կօգնի այդ հարցում։ «Մենք կարող է հետաձգենք այն»,- ասել է նախագահը՝ խոսելով այցի մասին։  

Սպիտակը տունը դեռևս չի մեկնաբանել նախագահի այս հայտարարությունը Չինաստան կատարելիք այցի հնարավոր չեղարկման կամ հետաձգման վերաբերյալ։

Իրանը արգելել է նավթային լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերով։ Ի պատասխան իրանական կողմը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի հետևանքով տուժել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավեր ու լցանավեր։

Հայերեն English Русский

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը