Ըստ Փաշինյանի՝ հարկերից ազատել խոստացողներն ընդամենը ցանկանում են սեփական փողերի լվացման մեխանիզմներ ստեղծել

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատացած է՝ կան հարկեր, կա պետություն, չկան հարկեր` չկա պետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին ծանոթանալուց հետո:

«Քաղաքացին թող տեսնի, թե ինքն ինչ նախագծեր է անում, որովհետև այս նախագծերը, անկախ նրանից՝ վարկային, թե ինչ միջոցներով, Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների աշխատանքի արգասիքն են»,-ասաց Փաշինյանը: 

Վարչապետն ամենամեծ հակապետական և վտանգավոր պրոցեսը համարում է այն, երբ փորձ է արվում դեմոնիզացնել հարկերը:

Նա շեշտեց՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը կախված է առաջին հերթին ոչ թե նրանից, թե ինքն իր բարեկեցության վրա ինչքան գումար է ծախսում, այլ կախված է նրանից, թե ՀՀ պետական բյուջեն իր բարեկեցության վրա ինչքան գումար է ծախսում: «Հայաստանում չկա մի ընտանիք, որ իր բարեկեցության վրա ավելին է ծախսում, քան ծախսում է ՀՀ պետական բյուջեն: Եվ հետևաբար քաղաքացու մասնակցությունը պետական բյուջեի ձևավորմանը սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, դա քաղաքացու՝ իր պետությանը տեր կանգնելու հատկանիշ է, դա քաղաքացու՝ իր անկախությանը, ինքնիշխանությանը տեր կանգնելու, իր երկրին տեր կանգնելու հատկանիշ է: Կան հարկեր, կա պետություն, չկան հարկեր` չկա պետություն»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև անդրադարձավ նրանց, որոնք հարկերի դեմ խոսում են, աջ ու ձախ խոստանում են, թե հարկերից կազատեն: 

Նա նշեց՝ 2018-ին, երբ սկսել են ուումնասիրել շրջանառության հարկի հետ կապված իրադրությունը, տեսել են, որ Հայաստանում ինչքան խոշոր բիզնես կա, շրջանառության հարկի դաշտում գործող ձևական ընկերություններ ստեղծելու միջոցով իրենց փողերը լվանում է: 

«Մենք իրադրությունների առաջ կանգնեցինք, երբ սուպերմարկետների ամեն անցուղու վրա մի առանձին ԱՁ է դրած: Հենց այդ առանձին ԱՁ-ն մոտենում է շրջանառության հարկի շեմին, այդ ԱՁ-ն շպրտում են մի կողմ, ուրիշ ԱՁ են դնում և այդպես շարունակ: Նրանք, ովքեր այս կարգի բաներ են ասում, ընդամենն ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմներ ստեղծել»,-ընդգծեց վարչապետը:

 

Հայերեն

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ