2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան․ ՆԳ նախարար

1 րոպեի ընթերցում

2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ընդհանուր 768 կիլոգրամ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է  ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ դա իրավապահ համակարգի կայուն համագործակցության և ՆԳ նախարարության որդեգրած ռազմավարական մոտեցման փոփոխության արդյունքն է։

«Մենք կենտրոնացել ենք ներմուծման խոշոր խմբաքանակների, արտադրության գործընթացների և շղթաների բացահայտման վրա։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում կարևոր է համակարգային ազդեցությունը։ Մեծ խմբաքանակների վրա ռեսուրսների կենտրոնացումը թույլ է տալիս ՀՀ հասարակության համար ապահովել առավել կայուն արդյունքներ»,- նշել է ՆԳ նախարարը:

Հայերեն Русский

Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության պահպանումը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր նախապայման է. Քենթ Նադոզի

Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը

ՀՀ վարչապետը գնացքների բախման հետևանքով զոհերի առնչությամբ ցավակցել է Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին

Շինարարություն և բնապահպանական պատասխանատվություն. DALAN TECHNOPARK-Ը՝ COP17-ում

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Գնացքների վթարի պատճառով Մադրիդում չեղարկվել է ԱՀԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ օրը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները