Քրեական ոստիկանությունը նախորդ տարվա ընթացքում բացահայտել ու կանխել է 12 սպանության նախապատրաստություն

2 րոպեի ընթերցում

2025 թվականին ՀՀ-ում արձանագրվել է սպանության նախապատրաստության 12 բացահայտված դեպք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ դա կարևոր արդյունք է օպերատիվ աշխատանքի տեսանկյունից։

Նախարարը նշել է, որ եթե դիտարկվեն նախորդ տարիների ցուցանիշները՝ սկսած 2010-ականներից մինչև 2024 թվականը, ապա նման բացահայտումները տարեկան կազմել են մեկ, երկու կամ երեք դեպք։ Իսկ 2025 թվականին այդ թիվը հասել է 12-ի, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ հնարավոր է եղել կանխել 12 մարդու սպանություն։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ սպանությունների մի մասը պլանավորված բնույթ է կրում, երբ առկա է նախապատրաստություն, դերաբաշխում և հստակ նպատակադրում։ Նրա համոզմամբ՝ հենց այսպիսի դեպքերում է հատկապես կարևորվում իրավապահ համակարգի օպերատիվ աշխատանքը, քանի որ պետությունը հնարավորություն է ստանում ժամանակին բացահայտել և կանխել հանցագործությունը։

Միաժամանակ նախարարը շեշտել է, որ սա չի նշանակում, թե համակարգում խնդիրներ չկան։ Ըստ նրա՝ առկա են թե՛ գործիքակազմի հարստացման, թե՛ աշխատակիցների կրթության, թե՛ իրավապահ մարմինների միջև ավելի կուռ համագործակցության խնդիրներ։

«Եվ մենք այս ամենը հենց որպես խնդիր ենք արձանագրում, որպեսզի այս տարվա ընթացքում կրկին կենտրոնացնենք մեր ջանքերը՝ օպերատիվ աշխատանքը բարելավելու վրա», -ընդգծել է Ներքին գործերի նախարարը։

Հայերեն Русский

Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է ընդունելությունից հետո հյուրերի մոտ արձանագրված սննդային թունավորման ախտանշանների մասին

Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի

Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր