Իրան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Բեյրութ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Բեյրութ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ «համերաշխության» այցով ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գուտերեշը նշել է X-ում գրառման մեջ։

«Ես հենց նոր ժամանեցի Բեյրութ՝ Լիբանանի ժողովրդի հետ համերաշխության այցով։ Նրանք չեն ընտրել այս պատերազմը։ Նրանց ներքաշել են դրա մեջ։ ՄԱԿ-ը և ես ջանք չենք խնայի՝ ձգտելու խաղաղ ապագային, որին Լիբանանը և այս տարածաշրջանը այդքան արժանի են», - նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին՝ հաջակցություն Իրանի։ Իսրայելն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ՝ թիրախավորելով Բեյրութը և Լիբանանի հարավային շրջանները։ Հարվածների զոհ է դարձել գրեթե 690 մարդ։ Լիբանանի կառավարությունն արգելել է «Հեզբոլլահ»-ի գործունեությունը երկրում, ինչպես նաև կոչ է արել Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ վարել «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Լիբանանի նախագահը նաև քննադատել է «Հեզբոլլահ»-ին՝ երկիրը տարածքաշրջանին պատերազմի մեջ ներքաշելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում