Հայաստան

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ

2 րոպեի ընթերցում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ

Հայաստանում առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը: Այսպիսով` մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում, մարտի 15-16-ն ընկած հատվածում գրեթե հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային և նախալեռնային գոտիներում՝ ձնախառն անձրև և անձրև»,-հայտնել է Սուրենյանը:

Մարտի 15-16-ն ընկած ժամանակահատվածում Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձոր, Սյունիքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում սպասվում է ձյուն: Առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ:

Սուրենյանը վարորդներին կոչ է անում մարտի 15-16-ը նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն:

Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում