Իրավունք

Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS» ընկերության տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, շուրջ 179 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS» ընկերության տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, շուրջ 179 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Աշոտի Ավդալյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք, որից 1-ը գտնվում է Երևան քաղաքում, մյուսը՝ Արարատի մարզում.
  • 7 շարժական գույք.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 151 միլիոն 484 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 27 միլիոն 549 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում