Տնտեսություն

Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից

1 րոպեի ընթերցում

Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից

Կանանց միամսյակը շարունակվում է․ ջերմ ժպիտներ պարգևելու առիթն ամեն օր է։ Տոնական այս օրերին քաղաքի տարբեր անկյուններում տիրում է աշխույժ և ջերմ մթնոլորտ, բոլորը շտապում են գնել նվերներ՝ հաճելի անակնկալ մատուցելու իրենց սիրելիներին։

Idram&IDBank-ի նոր առաջարկը գնումներին կհաղորդի նոր գույներ՝ դրանք դարձնելով ավելի շահավետ ու անակնկալներով լի։

2026թ․ մարտի 13-15-ը ներառյալ Մեգամոլում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հնարավորություն կունենաք շահելու idplus-ի նվեր-քարտեր։

Մասնակցության պայմաններն են՝

  • մարտի 13-ին, 14-ին կամ 15-ին Մեգամոլի վաճառակետերում կատարել միանվագ 10․000 դրամ և ավելի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,
  • մոտեցնել վճարումը հաստատող անդորրագրերը Idram&IDBank-ի ինֆորմացիոն տաղավար,
  • թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանել թերթիկ և շահել 3․000 – 30․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։

Առաջարկից կարելի է օգտվել միայն մեկ անգամ։

Ակցիայի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում