Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի գազամատակարարման հարցի կարգավորման ընթացքը

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի գազամատակարարման հարցի կարգավորման ընթացքը

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է հանդիպում «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերած հանրային ծառայողների հետ՝ քննարկելու բնակելի համալիրի գազամատակարարման հարցի կարգավորման ընթացքը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և նախագահի խորհրդական Նաիրի Հարությունյանը ներկայացրել են խնդրի կարգավորմանն աջակցելու նպատակով կոմիտեի ձեռնարկած քայլերը, ինչպես նաև փոխանցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ից պաշտոնապես ստացված պարզաբանումները։

Մասնավորապես՝ «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ն արդեն կատարել է առավել օպտիմալ միացման կետից գազիֆիկացման տեխնիկական պայմաններ ստանալու համար նախատեսված վճարումների մի մասը։ Կառուցապատողի վստահեցմամբ՝ վճարման մնացած մասը նախատեսվում է կատարել առաջիկա օրերին։

Վճարումը կատարելուց հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն սեղմ ժամկետում կտրամադրի գազիֆիկացման տեխնիկական պայմաններ, որոնց հիման վրա կկատարվեն գազատարի կառուցման անհրաժեշտ աշխատանքները:

Կոմիտեի պաշտոնյաները շեշտել են, որ Քաղաքաշինության կոմիտեն հետևողական է լինելու, որպեսզի նախատեսված աշխատանքներն իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետում, և նոր զարգացումների վերաբերյալ իրազեկելու է շահառուներին՝ հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում