ԿԸՀ նախագահն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը չգրանցելու մասին խոսակցություններին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների կողմից օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի պատշաճ և ժամանակին ներկայացման պարագայում չի կարող չգրանցել նրանց։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե, իբր, ԿԸՀ-ն կարող է չգրանցել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։   

Հովակիմյանի մատնանշեց՝ որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի, հենց քաղաքական ուժը պետք է չցանկանա գրանցվել։  

«Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը, որոնք քաղաքական ուժը պետք է ներկայացնի։ Այսինքն՝ չգրանցվելու հնարավորությունն ունեն հենց քաղաքական ուժերը, իսկ երբ այդ փաստաթղթերը ներկայացված են, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցման հարց, որպես այդպիսին, չի քննարկում։ ԿԸՀ-ն կարող է քննարկել և քվեարկել բացառապես այն դեպքերում, երբ փաստաթղթերը թերի են ներկայացված կամ ներկայացված չեն։ Այդ ժամանակ առարկությունը կարող է դրվել քվեարկության և 2/3-րդ ձայներով մերժել կուսակցության գրանցումը։ Սակայն եթե կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրել է, ապա ԿԸՀ-ի անդամների կողմից որևէ առարկության բացակայության դեպքում կուսակցությունը մեխանիկորեն համարվում է գրանցված»,-մանրամասնեց Հովակիմյանը։

Նրա բնորոշմամբ՝ այս գործընթացում արհեստական խոչընդոտներ չեն կարող լինել, քանի որ օրենքով սահմանված փաստաթղթերի ցանկ կա սահմանված, և դրանց պատշաճ տրամադրման դեպքում կուսակցությունը կգրանցվի։

Հայաստանում ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։

Հայերեն

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել

Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ