ՀՀ ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան խոշոր խմբաքանակի չհայտարարագրված ծխախոտի ներմուծման փորձը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն օրերս կանխել են ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի ներմուծման փորձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից հայտնում են, որ հայտնաբերված ծխախոտային խմբաքանակն առգրավվել է։

«Օրերս, ԻԻՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարը մուտք է գործել «Ագարակ» մաքսային անցման կետ: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ, թեպետ վարորդի կողմից բանավոր հարցման ժամանակ հերքվել էր մաքսային հսկողությունից թաքցված կամ հայտարարագրման ենթակա ապրանքների առկայության փաստը: Մաքսային անցման կետի շվաքարանում, վարչության մաքսային սպասարկման և հսկողության թիվ 14 բաժնի աշխատակիցների իրականացված մաքսային զննության արդյունքում, կիսակցորդի բեռնախցիկի միջից հայտնաբերվել է չհայտարարագրված 10760 տուփ տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:

Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, հայտնաբերված ծխախոտային խմբաքանակն առգրավվել է: ԻԻՀ քաղաքացի Մ. Ա-ի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ,   քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Հայերեն Русский

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար