Իրավունք

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն կատարվում են բացառապես ԿԿՀ եզրակացության հիման վրա

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն կատարվում են բացառապես ԿԿՀ եզրակացության հիման վրա

ՀՀ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելու գործընթացում ներդրված նոր կարգով թեկնածուները բարեվարքության վերաբերյալ կլրացնեն հարցաթերթիկ, ինչը կգնահատվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից, ընդգծելով, որ արդեն իսկ ներկայացված դիմումների հիման վրա համապատասխան հարցաթերթերը փոխանցվել են հանձնաժողովին և ստացվել են դրական եզրակացություններ։ Դրական արդյունքների հիման վրա ծառայողները կնշանակվեն համապատասխան պաշտոնների։

Նշվում է, որ փոփոխությունը կնպաստի Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների բարեվարք գործունեության ապահովմանը՝ հնարավորինս կանխելով բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի խախտումները և բարձրացնելով ծառայության նկատմամբ վստահության մակարդակը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում