Իրան

Իրանի ռազմաօդային ուժերը հայտնել են Իսրայելի հյուսիսում վառելիքի ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի ռազմաօդային ուժերը հայտնել են Իսրայելի հյուսիսում վառելիքի ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու մասին

Իրանի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանին և գազի վերամշակման գործարանին, ինչպես նաև վառելիքի մի քանի պահեստարանի՝ ի պատասխան Թեհրանում վառելիքի ենթակառուցվածքի վրա գրոհի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի քաջարի մարտիկները, իրանական նավթի պահեստարանների վրա հարձակմանն ի պատասխան, անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Հայֆայում սիոնիստական ​​ռեժիմին պատկանող նավթավերամշակման և գազի վերամշակման գործարաններին, ինչպես նաև վառելիքի պահեստարաններին», - հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում