Ծաղկաշենում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծաղկաշեն գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 394 միլիոն 999 հազար դրամ։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ծրագրերից 3-ը սուբվենցիոն են՝ 28 միլիոն 439 հազար դրամ ընդհանուր արժեքով, 1-ը՝ պետական՝ 166 միլիոն 560 հազար դրամ արժեքով և 1-ը՝ համայնքային՝ 200 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում Ծաղկաշենում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 1500 մետր արտաքին լուսավորության ցանց, Գավառի բնության և պատմության հուշարձանների տեսքով գովազդային վահանակներ կրող ավտոսպասարկման կանգառ, մանկական խաղահրապարակ, 10600 մետր խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր, քլորակայան, աղբյուրակապեր, հիմնանորոգվել խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարը։

Ծաղկաշենի խմելու ջրամատակարարման համակարգն արդիականացվել է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով, 166 միլիոն 560 հազար դրամ արժեքով, 2022-2024 թվականների ընթացքում։

2025 թվականից  Ծաղկաշեն գյուղում ընթանում են վարչական ղեկավարի գրասենյակի և երեխաների ու երիտասարդների համար ժամանցի կազմակերպման նոր շենքի կառուցման աշխատանքները,  200 միլիոն  դրամ արժեքով, որն ամբողջությամբ հատկացվում է Գավառ համայնքի 2025 և 2026 թվականների բյուջեներից։  Շենքը միաժամանակ ունենալու է մանկապարտեզի կազմակերպման տարածք։  

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը