Իրան

Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան HIMARS համակարգերը թիրախ կդառնան Իրանի համար

1 րոպեի ընթերցում

Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան HIMARS համակարգերը թիրախ կդառնան Իրանի համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM)՝ խոստովանելու համար, որ իրենք տարածաշրջանում տեղակայված HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով հարվածներ են հասցրել Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արաղչին X-ում գրել է, որ այդ համակարգերը թիրախ կդառնան Իրանի զինված ուժերի համար։

«Շնորհակալություն, CENTCOM, որ խոստովանեցիք, որ մեր հարևանների տարածքն օգտագործում եք, որպեսզի տեղակայեք HIMARS համակարգեր՝ օգտագործելու մեր ժողովրդի, այդ թվում, ակնհայտորեն, աղազրկման գործարանի դեմ», - գրել է նա։

Արաղչին հավելել է, որ «այժմ ոչ ոք չպետք է գանգատվի», եթե Իրանը ոչնչացնի այդ համակարգերն իր հրթիռներով։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը X-ում գրառում էր կատարել՝ նշելով, որ ամերիկյան HIMARS համակարգերն օգտագործվում են Իրանի տարածքի խորքերը հարվածներ հասցնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում