Թուրքիա

Իրանում ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ Թուրքիայի նախագահը բանակցություններ է վարել տասնվեց առաջնորդի հետ

1 րոպեի ընթերցում

Իրանում ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ Թուրքիայի նախագահը բանակցություններ է վարել տասնվեց առաջնորդի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բանակցություններ է վարել 16 համաշխարհային առաջնորդի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու ուղիներ գտնելու համար։

«Հակամարտության լուծման ուղիներ գտնելու նպատակով բանակցություններ են վարվել 16 համաշխարհային առաջնորդի հետ։ Երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նույնպես այս կապակցությամբ բանակցություններ է վարել ավելի քան 50 գործընկերների հետ», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Թուրքիայի նախագահն ասել է կառավարության նիստից հետո։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում