Մարզեր

Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

1 րոպեի ընթերցում

Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

Ավարտին են մոտենում Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղի  թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2025 թվականի հուլիսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը, դպրոցի շենքի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 387 միլիոն 845 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

Ծրագրով նախատեսված է դպրոցի հատակի, պատերի, ջեռուցման, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի, սանհանգույցների, մարզադահլիճի, ճաշարանի դասասենյակների նորոգում, նոր դռների ու պատուհանների տեղադրում, բակային տարածքի ասֆալտապատում, մինի ֆուտբոլի խաղադաշտի կառուցում, այլ աշխատանքներ։

2026 թվականի մարտի իննի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացված են շուրջ 90 տոկոսով։ Ծրագիրը նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի ապրիլի առաջին կեսի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում