Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ֆրանսիայում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության,  գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի կամերային նվագախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Վալանս, Լիոն, Ռոման, Գրենոբլ, Մարսել, Նիցա քաղաքներում՝ հանդիսատեսի կողմից արժանանալով ջերմ ընդունելության և բարձր գնահատականի։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, շրջագայության ընթացքում երիտասարդ երաժիշտները ներկայացրել են համերգային ծրագիր, որը ներառում էր համաշխարհային դասական երաժշտության ճանաչված ստեղծագործություններ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների գործեր։

Հայ-ֆրանսիական նվագախումբը 2014 թվականից կազմակերպում է փոխայցելություններ՝ համատեղ համերգներ Ֆրանսիայի ու Հայաստանի տարբեր քաղաքներում: Ծրագիրը ներառում է նաև վարպետության դասեր հայ  և ֆրանսիացի մասնագետների հետ։

«Համերգային շրջագայությունը նպատակ ուներ ներկայացնելու Հայաստանի երաժշտական կրթության բարձր մակարդակը, ինչպես նաև նպաստելու հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության զարգացմանը։ Նվագախմբին միացել են նաև ֆրանսիացի և հայ պատանի երաժիշտներ։ Համատեղ համերգները դարձել են մշակութային երկխոսության կարևոր հարթակ՝ միավորելով երաժշտասերներին և ստեղծելով նոր համագործակցությունների հնարավորություններ։

Ֆրանսիական շրջագայությունը կարևոր քայլ էր հայ երիտասարդների կատարողական արվեստի միջազգային ներկայացման, ինչպես նաև  Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում»– նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին