Անտոնիու Ժոզե Սեգուրուն ստանձնել է Պորտուգալիայի նախագահի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի Սոցիալիստական ​​կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Անտոնիու Ժոզե Սեգուրուն երդում է տվել որպես երկրի նոր նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սեգուրուն այդ պաշտոնում փոխարինել է Մարսելու Ռեբելու դի Սոուզային, որը Պորտուգալիայի նախագահ է դարձել 2016 թվականին և վերընտրվել՝ 2021 թվականին:

Նախագահական ընտրությունները Պորտուգալիայում տեղի են ունեցել երկու փուլով: Երկրորդ փուլի արդյունքներով  Սոցիալիստական ​​կուսակցության նախկին գլխավոր քարտուղարը  ստացել է ընտրողների ձայների ավելի քան 66%-ը:

Պորտուգալիայի նախագահը, որը պետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության երաշխավորն է, բավականին լայն լիազորություններ ունի, սակայն երբեմն դրանք սահմանափակվում են միայն ներկայացուցչական պարտականություններով: Նա նաև երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է և նշանակում է վարչապետ՝ հաշվի առնելով ընտրությունների արդյունքները: Նախագահը նաև իրավունք ունի արձակելու Հանրապետության ժողովը (միապալատ խորհրդարանը), վետո դնելու օրենքների վրա և ներում շնորհելու բանտարկյալներին:

Հայերեն Русский

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով