Իրան

Իրանի և Ճապոնիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Իրանի և Ճապոնիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ճապոնիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Տոշիմիցու Մոտեգին և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Զրույցի ընթացքում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ հարվածների պատճառով տարածաշրջանում իրադրության վատթարացման առնչությամբ և կոչ է արել արագ մեղմել իրավիճակը։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, Իսրայելը հայտնել է 10-ից ավելի զոհի մասին, ԱՄՆ-ն էլ նշել է ռազմական գործողության ընթացքում 7 զինծառայողի զոհվելու մասին. ևս մեկ զինվորի մահվան հանգամանքները պարզվում են։ Շուրջ 2 տասնյակ զոհ կա Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում։ Լիբանանում, որտեղից «Հեզբոլլահ»-ը հարվածներ է հասցրել Իսրայելին, իսրայելական պատասխան հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում