Իսրայելում իրանական հարվածներից ևս մեկ զոհ է գրանցվել
1 րոպեի ընթերցում

Իսրայելի կենտրոնական հատվածում կասետային զինամթերքի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվածներից մեկը մահացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Շտապօգնության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ իրանական բալիստիկ հրթիռի հարձակման հետևանքով երկու վայրում վիրավորվել է երեք մարդ։
Շտապօգնության ծառայությունը նաև հայտնել է, որ Իսրայելի կենտրոնական մեկ այլ վայրում 30-ամյա մի տղամարդ ծանր վիրավորվել է։
Մարտի 9-ին գրանցված զոհը փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելում արձանագրված 11-րդ զոհն է:
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։