Համոզվեցինք, որ մարդիկ իսկապես աջակցում են խաղաղության օրակարգին. Միրզոյանը կիսվել է քաղաքացիների հետ շփումների տպավորություններով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, կիսվելով մարզային այցելությունների ժամանակ քաղաքացիների հետ ունեցած շփումներից ստացված տպավորություններով, ասել է, որ մարդիկ շնորհակալություն են հայտնում արտաքին քաղաքականության ուղղությամբ կատարած աշխատանքի համար և գնահատում են խաղաղության օրակարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը նշել է Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիների հետ շփումների վերաբերյալ հարցերին։

«Այցերի ընթացքում առնվազն մի քանի քաղաքացի մոտեցել և շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար։ Սրանից մեծ գնահատա՞նք, պարոն վարչապետ»,-ասել է Միրզոյանը։

Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, նկատել է, որ նախկինում իրականացված մարզային այցելությունների ժամանակ քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերել են տարածաշրջանային իրավիճակին և աշխարհաքաղաքական իրադրությանը Հայաստանի շուրջ, իսկ հիմա հարցերը վերաբերում են մանկապարտեզներին և նմանատիպ խնդիրներին։ Վարչապետը կարևոր է համարել այն հանգամանքը, որ քաղաքացիներն արձանագրել են խաղաղությունը։

ԱԳ նախարարը հավելել է, որ մարդիկ նաև կարևորում են խաղաղությունը՝ հաշվի առնելով այն, ինչ այժմ կատարվում է տարածաշրջանում։

«Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանի քաղաքացիներն իսկապես աջակցում են խաղաղության օրակարգին, ժողովրդավարական բարեփոխումներին, Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը»,-ասել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ անդամների հետ, մարտի 7–ին այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր, որտեղ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր բնակավայրերի քաղաքացիների հետ։

ՀՀ վարչապետը կանգառներ է կատարել Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում, Շիրակի մարզի Մարալիկ, Պեմզաշեն, Արթիկ համայնքներում։ Նաև՝ Գյումրի քաղաքում։ 

Հայերեն العربية

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ