Ուսումնասիրվում են Բաղդադում գտնվող 10 ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ապահով ճանապարհները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, որոնց հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, ընդգծելով, որ քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն:
«Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները:
Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան»,– հայտնում են ԱԳՆ-ից։
Կարդացեք հոդվածը` Русский