Իրան

ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Թեհրանի օդանավակայանին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Թեհրանի օդանավակայանին

Միացյալ Նահանգների ու Իսրայելի ռազմաօդային ուժերը համատեղ զանգվածային ավիահարվածներ են հասցրել Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը։

«ԱՄՆ-ն և Իսրայելն առավոտյան Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանի տարածքում իրականացրել են ամենադաժան հարձակումներից մեկը։ Լսվել են մի քանի պայթյուններ»,-նշել է գործակալությունը՝ հավելելով, որ պայթյուններին հետևել են ուժգին հրդեհներ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։

Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում տեղակայված ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում