Իրավունք

Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող բնակարանը. Գլխավոր դատախազություն

1 րոպեի ընթերցում

Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող բնակարանը. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ալավերդի համայնքի և ֆիզիկական 4 անձանց՝ 2014 թվականի փետրվարի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

«Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 3-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ալավերդի համայնքի ու ֆիզիկական 4 անձանց միջև կնքված հաշտության համաձայնությունը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հաշտության համաձայնության արդյունքում Լոռու մարզի Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցի 5-րդ շենքի 77.87 քմ մակերեսով բնակարանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում