Մերձավոր Արևելք

ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում

Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մանրամասնելով, որ դեսպանության դիվանագետը ներկա է գտնվել ԱՄԷ-Օման սահմանին` ԱՄԷ-ից Օման ՀՀ քաղաքացիների մուտքը դյուրացնելու նպատակով։

Նշվում է, որ Մասկատի օդանավակայանում դեսպանության դիվանագետի կողմից ՀՀ քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։

«Մասկատ-Երևան չվերթների ուղևորներից բացի, ռազմական գործողությունների սկսվելու պահին Օմանում գտնվող 3 քաղաքացի արդեն իսկ վերադարձել է ՀՀ»,-նշել է ԱԳՆ խոսնակը։

Հաղորդվում է, որ այս պահին Օմանում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Օմանում գտնվող ՀՀ 5 քաղաքացի:

«Բոլորի հետ դեսպանությունը կապի մեջ է: Ավիաընկերությունների կողմից ապահովված են կեցության պայմանները, քննարկվում են ՀՀ մեկնելու տարբերակները»,-ասված է Անի Բադալյանի տարածած հաղորդագրության մեջ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում