Իրանը հայտարարել է Թել Ավիվին, Հայֆային, Բեն Գուրիոն օդանավակայանին և ԱՄՆ բազաներին հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի զինվորականները մարտի 6-ի առավոտյան հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին, որպեսզի վրեժ լուծեն Իրանի հարավում դպրոցի վրա գրոհի հետևանքով զոհվածների համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

««Ճշմարիտ խոստում 4» գործողության 22-րդ ալիքն իրականացվել է որպես Մինաբի դպրոցում երեխաներին սպանողներից վրեժխնդրություն.... կրակի մեջ են հայտնվել ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի թիրախները, որոնք ձգվում էին Պարսից ծոցից մինչև Թել Ավիվ», - հայտարարել է ԻՀՊԿ-ն։

ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցում և Թել Ավիվում գտնվող ամերիկյան ու իսրայելական բազաներին, գրոհի են ենթարկվել Բեն Գուրիոնի անվան օդանավակայանը, ինչպես նաև Հայֆա քաղաքի ռազմական կենտրոնները՝ օգտագործելով «Հեյբար» հիպերձայնային հրթիռներ, ինչպես նաև «Խորամշահր» գերծանր նորագույն հրթիռներ։ Պահապանների կորպուսը հրթիռների արձակումը համարել է հաջողված։

Մինաբում օրիորդաց դպրոցին հարվածը հասցվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում ռազմական գործողությունների առաջին օրվա՝ փետրվարի 28-ի առավոտյան։ Իրանի իշխանությունները հայտնում են 168 զոհի մասին։

Իրան

ԱՄՆ զինվորական հետաքննիչները ենթադրում են, որ Իրանում տարրական դպրոցին հարվածը հասցրել են ամերիկացի զինվորականները. Reuters

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով