Սպորտ

Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

2 րոպեի ընթերցում

Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

Հայաստանի մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում Տավուշի և Կոտայքի մարզերում մեկնարկել է երեխաների մասնակցության գրանցումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝

  •  8–12 տարեկաններ
  • 13–17 տարեկաններ

Լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի ուսուցումը յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է իրականացնել 3-ական խմբերով։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի  «Սովորողի օրագիր» էջում բացված համապատասխան բաժնում։ Գրանցումն իրականացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։

Լողի դասընթացներին երեխայի մասնակցությունն անվճար է․ գրանցման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 25-ն է:

Լողի ուսուցումը կանցկացվի Իջևան և Հրազդան համայնքներում գործող «Հրազդանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ի և «Իջևանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ի լողավազաններում՝ փորձառու մասնագետների ուսուցմամբ՝ ապահովված համապատասխան անվտանգության համակարգերով։

Այս փուլում ծրագրից կարող են օգտվել վերոնշյալ մարզերի դպրոցականները՝  ընդհանուր  66 երեխա։ Ընտրվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում /emis.am/ գրանցված առաջին վեց տասնյակ երեխաները, իսկ մնացած հայտատուների համար ձևավորվում է սպասման փուլ՝ հաջորդաբար ծրագրում ընդգրկելու նպատակով։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն՝ հեռ․ 010 599-699 [ներքին՝ 637] կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում