Իրան

Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով

Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ և կշարունակի շփումները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք երկխոսության մեջ ենք իրանական կողմի հետ։ Մենք երկխոսության մեջ ենք Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Եվ մենք անպայման կշարունակենք այս երկխոսությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը, սակայն լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել, թե արդյոք Մոսկվան օգնում է Թեհրանին։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Ռուսաստանը և Չինաստանն օգնում են Իրանին քաղաքականապես և «այլ ձևերով»։ Նա, սակայն, հրաժարվել էր մանրամասներ հայտնել։

«Ես չեմ պատրաստվում մանրամասնել մեր համագործակցությունը այլ երկրների հետ», - նշել էր Արաղչին։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում