Իրան

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում Իրանի դեմ գործողությունների համար

1 րոպեի ընթերցում

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում Իրանի դեմ գործողությունների համար

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի դեմ օգտագործվող կրակային ուժը շուտով մեծապես կընդլայնվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության X-ի էջում։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն զինամթերքի պակաս չունի և կարող է այս ռազմական արշավը շարունակել «այնքան, որքան դրա կարիքը լինի»։ Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում տարածաշրջան և կբազմապատկի Իրանի դեմ հարվածները։ Նրա խոսքով՝ Իսրայելը նույնպես ունի մեծ կարողություններ։

Հեգսեթը նաև հայտարարել է, որ ռազմական գործողությունների ժամանակացույցը «միայն ու միայն մեր վերահսկողության տակ է», և արշավը կշարունակվի այնքան, մինչև ԱՄՆ-ն չհասնի իր առջև դրված նպատակներին:

Կարդացեք հոդվածը` فارسیქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում