Գանձակում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 14 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 16 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 196 միլիոն 535 հազար 800 դրամ։

Պետական ներդրումներով իրականացվել է ճանապարհաշինական  2 խոշոր  ծրագիր՝ 806 միլիոն 770 հազար դրամ արժեքով, սուբվենցիոն ծրագրերով՝ 12 ծրագիր՝ 366 միլիոն 739 հազար դրամ արժեքով, վերանորոգվել և արդիականացվել են գյուղի երկու դպրոցների մարզադահլիճները։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իրականացված ծրագրերի արդյունքում Գանձակում հիմնանորոգվել է 7015 գծամետր երկարության ներհամայնքային ու միջհամայնքային նշանակության ճանապարհներ, 2 կամուրջ, կառուցվել 3100 մետր երկարության սալիկապատ ու ասֆալտապատ մայթեր, 2066 մետր երկարության ջրահեռացման համակարգ, 7000 մետր արտաքին լուսավորության ցանց, 2500 մետր ոռոգման ջրատար ցանց, 2 խորքային հոր, Գավառ համայնքի բնության ու պատմության հուշարձանների գովազդային լուսանկարներով 1 ավտոսպասարկման կանգառ, 1 մանկական խաղահրապարակ, բարեկարգվել գյուղի կենտրոնական հրապարակը, վերանորոգվել և արդիականացվել թիվ 1 և թիվ 2 դպրոցների մարզադահլիճները։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը