Գեղարքունիքի մարզի ճանապարհների հիմնանորոգման նախագծերի ձեռքբերման համար հատկացվել է 32 միլիոն 961 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության 2026 թվականի մարտի 5-ի նիստում որոշում է կայացվել 32 միլիոն 961 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք ճանապարհների և տրանսպորտային հանգույցների հիմնանորոգման նախագծերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։

«Արմենպրես»-ի թղթակցի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից տեղեկացրին, որ 894  հազար դրամ հատկացվել է  Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող  մարզային նշանակության ավտոճանապարհի 800 մետր հատվածի հիմնանորոգման,  975  հազար դրամ՝ Գավառ- Նորատուս - Սևանա լիճ տեղական նշանակության ավտոճանապարհի 2400 մետր հատվածի հիմնանորոգման, 15 միլիոն 66 հազար դրամ՝ Մարտունի - Վաղաշեն - Աստղաձոր - Զոլաքար- Վարդենիկ տեղական նշանակության ավտոճանապարհի 800 մետր հատվածի հիմնանորոգման,15 միլիոն 66 հազար դրամ՝ Մեծ Մասրիկ - Կախակն տեղական նշանակության ավտոճանապարհի 6200 մետր  հատվածի հիմնանորոգման, 960 հազար դրամ՝ Ճամբարակ- հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրում (Այգուտ բնակավայր 1-ին փողոց թիվ 92 տան հարակից հատված) հողային պաստառի շեպի ամրացման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման համար։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը