Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են անցկացրել «200-ը 200-ի դիմաց» ձևաչափով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են անցկացրել «200-ը 200-ի դիմաց» ձևաչափով

Ռուսաստանը և Ուկրաինան մարտի 5-ին գերիների փոխանակում են անցկացրել 200-ը 200-ի դիմաց ձևաչափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Վերադարձվել է ռուսաստանցի 200 զինծառայող։ Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի 200 ռազմագերի», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

«Ներկայում ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն», - հավելել է գերատեսչությունը։

ՌԴ ՊՆ տվյալներով՝ ռուսաստանցի բոլոր զինծառայողները կտեղափոխվեն հայրենիք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար։

Նախարարությունում հավելել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները և Միացյալ Նահանգները միջնորդական ջանքեր են ցուցաբերել ուկրաինական գերությունից ռուսաստանցի զինվորականների խմբի վերադարձի համար։

Փետրվարի սկզբին ևս ՌԴ-ն և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել։ Այդ ժամանակ տեղի է ունեցել փոխանակում «157-ը 157-ի դիմաց» ձևաչափով։ Նաև վերադարձվել է Ռուսաստանի Կուրսկի մարզի երեք բնակիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում