Քաղաքականություն

Ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառություն է ձևավորվում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառություն է ձևավորվում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը, վարչապետի բնորոշմամբ, լավ է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդպիսի կարծիք է հայտնել Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Կարծես թե, տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, որովհետև քաղաքական օրակարգերը նրա համար են, որպեսզի սպասարկեն տնտեսական օրակարգը։ Եվ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար և ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառություն է ձևավորվում։ Հույս ունեմ, որ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլ նաև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան»,- ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը դժվարացել է ժամկետներ նշել, թե երբ կարող է ստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը կողմերն արդեն իսկ նախաստորագրել են 2025 թվականի օգոստոսի 8-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։

«Գիտեք, եթե դուք ինձ 2025 թվականի հուլիսի 20-ին հարցնեիք, թե երբ է Ադրբեջանի հետ նախաստորագրվելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, որովհետև ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և ամենօրյա աշխատանքը չեմ կարող ասել, թե ինչքան կտևի»,- նշել է Փաշինյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում