Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Նախիջևանին ԱԹՍ-ներով հարվածների առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի կողմից Նախիջևանին հասցրած հարվածների առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է APA գործակալությունը հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 5-ին Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակում է իրականացվել։

«ԱԹՍ-ներից մեկն ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, մյուսը՝ Սեկերաբադ բնակավայրի դպրոցի մոտ։ Մենք խստորեն դատապարտում ենք ԱԹՍ-ների հարձակումը, որն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից, ինչի հետևանքով վնասվել է օդանավակայանի տերմինալը և տուժել է երկու խաղաղ բնակիչ։ Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության ավելացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

«Պահանջում ենք, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունը կարճ ժամկետներում պարզաբանի այս հարցը, համապատասխան բացատրություններ տա և հրատապ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ապագայում նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար։ Ադրբեջանական կողմը իր իրավունքն է համարում պատասխան քայլեր ձեռնարկելը։ Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մաջթաբա Դեմիրչիլը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմը համապատասխան բողոքի նոտա է ստացել»,- ասված է հայտարարության մեջ։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում

Երբեք թույլ չեմ տա սխալ քայլ անել, որի պատճառով կտուժեն իմ երեխաները, կամ իմ անունը․ Ջիվան Գասպարյան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/10/26

Ասիական ինդեքսներ - 23/10/26

Սիմոն Մարտիրոսյանը նորից կմիանա հավաքականին, երբ լավ մարզավիճակում լինի. Փիլոսյան

Ֆրանսիայի և Բրիտանիայի կործանիչները մասնակցել են միջուկային ուժերի համատեղ զորավարժություններին

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի հետ

Ծանրամարտի աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է ու շատ կարևոր մեզ համար. Հակոբ Փիլոսյան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր